Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է:

Երեխայի ծնունդը կյանքի ավելի ուշ շրջանում պլանավորելը սահմանափակում է վերարտադրողական գործառույթի իրականացման հնարավորությունները, իսկ տարիքը անպտղության այնպիսի գործոն է, որի վրա հնարավոր չէ ազդել:

Կանանց բեղմնավորման կենսաբանական հատկությունն իր գագաթնակետին է հասնում մոտավորապես 20 տարեկանում, որից հետո սկսում է աստիճանաբար նվազել:

Պտղաբերության հարաճող նվազում նկատվում է 35 տարեկանից հետո, և ավարտվում է դաշտանադադարից մի քանի տարի առաջ:

Ֆոլիկուլները կնոջ ձվարաններում սաղմնադրվում են ներարգանդային կյանքում, դաշտանային ցիկլի սկսվելուց հետո դրանք աստիճանաբար պակասում են։

Որոշ ֆոլիկուլներ վերածվում են դոմինանտ ֆոլիկուլի, մյուսները ենթարկվում են ատրեզիայի (հետ են զարգանում), ընդ որում, դա տեղի է ունենում յուրաքանչյուր ամիս և անդարձելի է։

Տարիքին զուգահեռ, ձվարաններում ֆոլիկուլների քանակը նվազում է, հետևաբար, նվազում է նաև ձվաբջիջների քանակը։

Քանակի նվազման հետ մեկտեղ, նաև իջնում է ձվաբջիջների որակը, ուստի ուշ վերարտադրողական տարիքում մեծանում է քրոմոսոմային անոմալիաների ռիսկը  (Դաունի, Էդվարդսի և այլ համախտանիշներ):

Հաճախ են հանդիպում չզարգացող հղիություններ:

Հնարավոր բարդություններից խուսափելու համար ԱՄԲ ծրագրում, 40-ն անց կանանց դեպքում, նպատակահարմար է իրականացնել նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում:

Ուշ վերարտադրողական տարիքում անպտղության հաղթահարման մյուս տարբերակներն են՝ դոնորական ձվաբջիջների օգտագործումը կամ ձվաբջիջների սառցապահպանումը: Այս թեմաներով կխոսենք հաջորդ նյութերում:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ